PayPal-ը մտադիր է թողարկել սեփական կրիպտոարժույթը
11.01.2022 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ forbes.com

PayPal-ն ուսումնասիրում է այսպես կոչված stablecoin-ի թողարկման հնարավորությունը, պարզաբանել է թոփ մենեջերը: Այս կրիպտոարժույթները կապված են գոյություն ունեցող արժույթների կամ այլ իրական ակտիվների հետ, ինչը օգնում է կայունացնել դրանց արժեքը: Եթե ընկերությունը որոշի գործարկել սեփական կրիպտոարժույթը, ապա դա կանի կարգավորիչների հետ համագործակցությամբ, վստահեցրել է Ֆերնանդես դա Պոնտեն։
Նշաններ, որ PayPal-ը զբաղված է կրիպտոարժույթի ստեղծմամբ, հայտնաբերել է ծրագրավորող Սթիվ Մոզերը՝ iPhone-ի համար թվային դրամապանակի հավելվածի կոդում, նշել է Bloomberg-ը։ Ստացված տեղեկատվության եւ պատկերների համաձայն՝ կրիպտոարժույթը կարող է կոչվել PayPal Coin եւ կապված լինել ԱՄՆ դոլարի հետ։
PayPal-ի ներկայացուցիչը պարզաբանել է Bloomberg-ին, որ պատկերներն ու կոդը բլոկչեյնի, կրիպտոարժույթի եւ թվային արժույթների դեպարտամենտում հաքաթոնի արդյունք են: Հաքաթոնների ժամանակ մշակողները սովորաբար ստեղծում եւ փորձարկում են նոր պրոդուկտներ, որոնք կարող են եւ չհասնել լիարժեք գործարկման. սա նշանակում է, որ PayPal-ի կրիպտոարժույթի տարբերանշանը, անվանումը եւ բնութագրերը կարող են փոխվել նշել է Bloomberg-ը:
Banks.am-ը հիշեցնում է, որ անցած տարվա գարնանը PayPal-ը հայտարարել էր կրիպտոարժույթով գնումների դիմաց վճարելու նոր գործառույթի գործարկման մասին: Այն թույլ է տալիս օգտատերերին գնումների դիմաց վճարել կրիպտոարժույթով՝ առանց լրացուցիչ գանձումների եւ միջնորդավճարների՝ այն ավտոմատ կերպով փոխարկելով հասարակ արժույթի:
«Բոլոր գործարքները կատարվում են դոլարով եւ փոխարկվում ընկերությունների կողմից ընդունվող արժույթի՝ PayPal-ի փոխարկման ստանդարտ փոխարժեքներով: Checkout with crypto գործառույթը հաճախորդներին հնարավորություն է տալիս PayPal-ի միջոցով կրիպտոարժույթ վաճառել՝ այնուհետեւ մեկ շարունակական գործընթացում բիզնեսներին վճարել առցանց գնումների դիմաց»,- ասված էր PayPal-ի հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: