Ղազախստանի պետծառայողների աշխատավարձերը 5 տարի չեն բարձրանա

11.01.2022 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ղազախստան #Կասիմ-Ժոմարտ Տոկաեւ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է նախարարների, մարզերի ղեկավարների ու պատգամավորների աշխատավարձերի բարձրացման հնգամյա մորատորիում։

«Բյուջեի եկամուտների մասին խոսելիս չի կարելի չնշել ծախսերի որոշ հոդվածներ։ Ուզում եմ նշել կառավարության անդամների, պատգամավորների եւ, իհարկե, ակիմների (վարչակազմերի ղեկավարների) աշխատավարձերը։ Անցած տարեվերջին այս հարցը ակտիվորեն քննարկվում էր հասարակության մեջ»,- Տոկաեւի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

«Սկզբունքորեն, կարծում եմ, որ այս հատվածի պետծառայողների աշխատավարձերը լիովին բավարար են։ Ուստի հնարավոր եմ համարում կառավարության անդամների, մարզերի ակիմների եւ պատգամավորների աշխատավարձերի բարձրացման հնգամյա մորատորիում հայտարարելը»,- ասել է նա։



Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ խորհրդարանականները «ըմբռնմամբ կընդունեն այս լուրը»։ «Մենք կշարունակենք բարձրացնել վարչական պետծառայողների եւ բյուջետային հատվածի աշխատակիցների աշխատավարձերը բյուջեի կարողությունների աճին համահունչ»,- ավելացրել է նա:
Դիտում՝ 3129

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW