Մարդիկ կարող են հին մեքենաները տալ ավտոդիլերներին եւ փոխարենը վերցնել նորը

05.01.2022 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #ավտոմեքենաներ #ավտոդիլերներ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ասել է, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ավտոմեքենաների թրեյդինի (trade-in) մասին օրենքը. այն թույլ է տալիս, որ մարդիկ իրենց հին մեքենաները տան ավտոդիլերներին եւ փոխարենը վերցնեն նոր մեքենաներ:

«Մենք անցած տարի կարգավորումները փոխեցինք այնպես, որպեսզի հարկային տեսանկյունից դա գրավիչ լինի: Ճիշտ է, հիմա մի փոքր դեֆիցիտ կա նոր մեքենաների, բայց կարծում եմ ժամանակի ընթացքում ավտոդիլերները նոր ծառայություններ կառաջարկեն, որպեսզի մարդիկ կարողանան հեշտությամբ թարմացնել իրենց մեքենաները»,- կառավարության նիստի ժամանակ ասել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է. «Նախկինում էլ չէր արգելվում, որ մարդն իր հին մեքենան տա, նորը վերցնի, ուղղակի հարկեր էին առաջանում, որոնք գործարքի գրավչությունը գցում էին: Մենք օրենսդրական կարգավորմամբ այնպես արեցինք, որ այդ եղանակով նոր մեքենա ձեռք բերելն ավելի գրավիչ լինի քաղաքացիների համար»:
Դիտում՝ 4792
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW