Գյումրիում Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է Մաքսային ծառայության վերափոխման ռազմավարական նոր էջ բացել:«Կուզեի, որ շարունակենք վերջին տարիներին սկսած՝ պետական ծառայողի ընդհանրապես, եւ մասնավորապես, մաքսային ծառայողի, հարկային ծառայողի եւ մարմինների կերպարի փոփոխության գործընթացը: Եվ հանրային առումով էլ այս կոմունիկացիան պետք է ճիշտ մատուցվի, որովհետեւ մաքսային ծառայողն այն մարդը չէ, ով, ենթադրենք, մի քանի տոպրակ ապրանք բերող խեղճ քաղաքացուց փորձում է դրամ վերցնել, այլ մաքսային ծառայողն այն մարդն է, ով պետական գործառույթ է իրականացնում: Մաքսային ծառայության իմիջի փոփոխության եւ ընդհանրապես, ընկալման փոփոխության մասին խոսելիս՝ մենք պետք է խոսենք նաեւ քաղաքացիների ընկալման փոփոխության մասին, որովհետեւ շատ դեպքերում այդ ընկալումը չկա, որ այն ամենն, ինչ մեզ շրջապատում է եւ այն իրականությունը, որ մենք այսօր ունենք, ի վերջո սկսվում է քաղաքացու՝ պետության նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումից»,- ասել է կառավարության ղեկավարը: 04.01.2022 | 11:45 Հայաստանի մաքսային ծառայությունը 30 տարեկան է Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նաեւ տարածաշրջանային փոփոխությունների եւ զարգացումների բերումով Հայաստանը տարանցիկ շատ ավելի մեծ նոր պոտենցիալ ձեռք կբերի, եւ այս առումով էլ Մաքսային ծառայության ընթացակարգերի գործառույթների բարելավումը շատ էական է, որպեսզի Հայաստանը տարանցիկ գրավիչ երկիր լինի: «Սրա համար ոչ միայն ճանապարհները, կոմունիկացիաներն են կարեւոր, այլեւ այն ծառայությունները, որ մատուցվում են, մասնավորապես՝ Մաքսային ծառայության կողմից»,- նշել է նա: Tweet Դիտում՝ 2947