Իդրամն ու IDBank-ն ամփոփում են տարին․ 2021 թվականին ընկերությունները շարունակեցին համատեղ Idram&IDBank թվային հարթակի զարգացման աշխատանքները։2021 թվականին Idram&IDBank հավելվածի գրանցված օգտատերերի թիվը կազմել է մոտ 1,5 մլն, իսկ ակտիվ օգտատերերի թիվը գերազանցում է 500․000-ը։ Հարթակը Հայաստանում բացարձակ առաջատար է QR վճարումների ծածկույթով․- 2021 թվականին կատարվել է մոտ 1,5 մլն QR վճարում,- Idram&IDBank հավելվածով արդեն հնարավոր է վճարել 7000-ից ավելի վաճառակետերում եւ 700 առցանց խանութում: «Idram&IDBank հավելվածում օգտատերերին առաջարկվող «Գնիր հիմա, վճարիր հետո» (BNPL) ձեւաչափի Ռոքեթ լայն պրոդուկտով միայն 2021 թվականին կատարվել է 500․000 վճարում, իսկ պրոդուկտից արդեն օգտվել է 30․000-ից ավելի հաճախորդ։ Ռոքեթ լայնը գործում է ամենուր, որտեղ հնարավոր է վճարել Idram&IDBank հավելվածով, իսկ Ռոքեթ լայն 0%-ը հասանելի է 1700-ից ավելի կետերում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ընկերությունները հոլովակում ներկայացրել են նաեւ այլ հաջողություններ։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 5283