2021թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 5.2%-ով, իսկ 2021թ. նոյեմբերը 2020թ. նոյեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է 13.2%-ով: ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2021թ. հունվար- նոյեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 2.7%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 6.9%-ով։Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 7.9%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի 7.3%-ով:Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2%-ով:Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 7.1%-ով եւ 9.9%-ով: Միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 7%-ով (պետական` 4.9%-ով, ոչ պետական` 7.8%-ով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 16.6%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 19.4%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 15.1%-ով:Այվազյան Աննա Tweet Դիտում՝ 2697