Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից Կոնվերս Բանկն արժանացել է հերթական պատվավոր մրցանակին: «Ուրախ ենք հայտնելու, որ երրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկն արժանանում է Global Finance ամսագրի «Առեւտրի ֆինանսավորող Լավագույն բանկը Հայաստանում» մրցանակին՝ պահպանելով առաջատարի դիրքը եւ հանդես գալով որպես այս ոլորտում լավագույն գործընկեր-բանկ: Առեւտրի ֆինանսավորման ոլորտում մեր նվաճումները բարձր են գնահատվել նաեւ հեղինակավոր այլ միջազգային կազմակերպությունների եւ գործընկեր բանկերի՝ այդ թվում գերմանական Commerzbank AG բանկի եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի կողմից. վերջինս երկու տարի շարունակ Կոնվերս Բանկին շնորհել է «Տարվա գործարք - Կանաչ առեւտուր» անչափ կարեւոր եւ պատասխանատու մրցանակը: Բանկն այսուհետ եւս կշարունակի հաճախորդներին կորպորատիվ համապարփակ ֆինանսավորման տրամադրումը՝ ամրացնելով ոլորտում երկարաժամկետ ու հուսալի գործընկերոջ դիրքերը»,- ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:«Global Finance ամսագրի կողմից այս պատվավոր մրցանակի շնորհումը մեզ համար անչափ ոգեւորիչ է: Սակայն, միեւնույն ժամանակ, այն նաեւ պարտավորեցնում է պահպանել առեւտրի ֆինանսավորման ոլորտում հաճախորդներին մատուցվող ծառայությունների եւ միջազգային գործընկերների հետ կառուցված համագործակցության սահմանված բարձր նշաձողը, ինչի շնորհիվ մեր աշխատանքը ճանաչման է արժանանում նման հեղինակավոր ամսագրի կողմից՝ ի թիվս առաջատար այնպիսի բանկերի ինչպիսիք են Citibank, Commerzbank, BNP Paribas, Intesa SanPaolo, RaiffeisenBank International, UniCredit բանկերը եւ այլն»,- ասել է Կոնվերս Բանկի Միջազգային հարաբերությունների եւ առեւտրի ֆինանսավորման բաժնի պետ Նելլի Քոչարյանը: «Կոնվերս Բանկը ներկայում կիրառում է բիզնեսի ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ սկսած վարկավորումից մինչեւ առեւտրի ֆինանսավորման գործիքների եւ վերաֆինանսավորման միջազգային ֆոնդերի կիրառմամբ ֆինանսավորման բարդ սխեմաներ: Բանկը կորպորատիվ վարկավորման պրոդուկտներ է առաջարկում ինչպես նորաստեղծ, այնպես էլ կայացած ընկերություններին՝ հիմնական միջոցների ձեռքբերման ու շրջանառու միջոցների համալրման, զարգացման, ներմուծման ու արտահանման խթանման համար, յուրաքանչյուր գործարքի տեսակի համար մշակելով ֆինանսավորման ուրույն գործիք»,- ասել է Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման գծով տնօրեն Սարգիս Խաչատրյանը:Մրցանակաբաշխության արդյունքների մասին Global Finance-ի մամուլի հաղորդագրությունը հասանելի է այս հղումով:Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 16248