ՀԲՄ-ն եւ Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան կհամագործակցեն

27.12.2021 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՄ #Լիզինգատուների ասոցիացիա #Սեյրան Սարգսյան
Հայաստանի բանկերի միությունն (ՀԲՄ) այսօր համագործակցության հուշագիր է ստորագրել «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի» հետ:

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը հույս է հայտնել, որ մասնագիտական այս ոլորտում հաստատվող համագործակցությունը կնպաստի լիզինգի՝ որպես ֆինանսական գործիքի ճանաչողականության բարձրացմանը եւ գործարար համայնքին հասանելիությանը:

«Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի հետ նոր ձեւաչափով հաստատվող համագործակցության առաջին արդյունքները տեսանելի կլինեն 2022թ. տարեսկզբին, որոնք կվերաբերեն ինչպես խնդրահարույց հարցերի կարգավորմանն ու օրենսդրական կարգավորումներին, այնպես էլ կրթական եւ մասնագիտական վերապատրաստման ծրագրերին»,- նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը նշել է, որ իրենց գնահատմամբ 2022թ. առանձնանալու է այս ոլորտում սպասվող նորամուծությունների շնորհիվ, որոնք ենթադրում են նոր ուղղությունների մուտք հայկական շուկա:

«Ընթացիկ աշխատանքներին զուգահեռ պետք է տարվեն նաեւ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ՝ ցանկալի արդյունքն ապահովելու համար:  Այս տեսանկյունից կարեւորում եմ Հայաստանի բանկերի միության հետ ստեղծվող փոխշահավետ հարթակը, որն իր հերթին կնպաստի համագործակցության եւ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը»,- ասել է Արսեն Բազիկյանը:
Դիտում՝ 2241

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW