Ղարիբաշվիլին խոսել է իր երազանքի՝ տնտեսական զարգացման նոր տեսլականի մասին

27.12.2021 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #Իրակլի Ղարիբաշվիլի #տնտեսական աճ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոստացել է, որ 2021 թվականը երկիրը կավարտի «երկնիշ տնտեսական աճով»,- հաղորդում է Newsgeorgia-ն։

Նա կարծում է, որ այս տարի Վրաստանը գրանցել է «տնտեսական աճի աննախադեպ տեմպ»՝ միաժամանակ հիշատակելով, որ Եվրոպայում այս ցուցանիշով Վրաստանին գերազանցել է միայն Իռլանդիան։

Ղարիբաշվիլին բարձր է գնահատել իր ղեկավարությամբ կառավարության աշխատանքը եւ խոստացել մոտ ապագայում ներկայացնել երկրի տնտեսական զարգացման «նոր տեսլականը»։

«Մեր հիմնական խնդիրը տնտեսական աճն է, զարգացումը, եւ որ այդ առաջընթացն անդրադառնա մեր յուրաքանչյուր քաղաքացու վրա։ Հիմնական մարտահրավերներն են աղքատությունը, գործազրկությունը, եւ առաջիկա շաբաթներին մենք կներկայացնենք շատ կարեւոր նոր տեսլական, եւ դա կլինի իմ գլխավոր երազանքը, նպատակն ու գաղափարը»,- ասել է Ղարիբաշվիլին։



Վարչապետը նշել է, որ աղքատությունը հաղթահարելու համար նա որոշում է կայացրել վարձել միջազգային խոշորագույն ֆինանսական ընկերություններից մեկին՝ Rothschild-ին, որին պատկանում է «Luxemburg of the East» գաղափարն, այն է՝ Վրաստանը վերածել «Արեւելքի Լյուքսեմբուրգի»՝ տարածաշրջանային կենտրոնի։

Նշվում է, որ 2020 թվականին Վրաստանի տնտեսությունում գրանցվել է 6% անկում, որից հետո 2021 թվականի ապրիլին սկսվել է վերականգնման գործընթացը, եւ տնտեսական աճն արդեն հասել է 10,5%-ի։
Դիտում՝ 4887
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW