ՌԴ կառավարության եւ Ռուսաստանի բանկի (ԿԲ) աշխատանքը 2021 թվականին արժանի են բավարար գնահատականի, ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ եւ՛ կառավարության, եւ՛ Կենտրոնական բանկի աշխատանքը արժանի է, լինենք համեստ, բավարար գնահատականի: Արդյունքները դրական են»,- ասել է Պուտինը։Նրա խոսքով՝ առանց Կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքի բարձրացման Ռուսաստանում իրավիճակը կարող էր լինել «ինչպես Թուրքիայում»։«Ես գիտեմ իրական հատվածի դժգոհությունը տոկոսադրույքի բարձրացումից, սակայն եթե մենք դա չանենք, ապա կարող ենք ունենալ նույնը, ինչ Թուրքիայում: Դա է խնդիրը: Սա լուրջ հարց է, լուրջ մարտահրավեր։ Անհրաժեշտ է ավելի ուշադիր օգտագործել այս գործիքը։ Բայց ԿԲ-ն անկախ քաղաքականություն է վարում։ Ձեզ կարող է տարօրինակ թվալ, այնուամենայնիվ, ես չեմ միջամտում Կենտրոնական բանկի աշխատանքին, բայց այն դրական եմ գնահատում»,- նախագահի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը: 23.12.2021 | 13:13 Թուրքական լիրայի «կարմիր գիծն» ու կառավարության ռիսկային ծրագիրը Անդրադառնալով ԱՄՆ-ում գնաճի արագացման հարցին՝ ՌԴ ղեկավարը նշել է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը «պետք է ինչ-որ բան անի» թափ առնող գնաճի հետ՝ փողի տպագրության ինտենսիվության բարձրացման պատճառով։«Աշխարհի առաջատար տնտեսություններից շատերը թուլացրել են իրենց մակրոտնտեսական քաղաքականությունը եւ զգալիորեն մեծացրել տպագրական մեքենաների ինտենսիվությունը: Սա ակնհայտ է, եւ դա հանգեցրել է բավականին մեծ գնաճի առաջատար տնտեսություններում»,- ասել է Պուտինը։«Եթե վերցնենք աշխարհի առաջատար տնտեսությունը՝ ԱՄՆ-ը, ապա նրանց մոտ գնաճը, որքան ես գիտեմ, արդեն 6,2% է՝ նպատակային 2%-ի դեպքում: Այսինքն՝ նրանց մոտ գնաճը եռակի բարձր է նպատակայինից: Մեզ մոտ այն եւս բարձր է՝ 8%, մինչդեռ մեր նպատակային ցուցանիշը եղել է 4%, այսինքն՝ այն կրկնապատկվել է, իսկ նրանց մոտ եռապատկվել։ Եվ սա լուրջ խնդիր է։ Կարծում եմ, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ստիպված կլինի է ինչ-որ բան անել»,- նշել է նախագահը։ Tweet Դիտում՝ 2778