3-րդ եւ հաջորդ երեխայի համար ամսական 50 000 դրամ հատկացնելու որոշումն ընդունվեց

23.12.2021 | 11:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #երրորդ երեխա #աջակցություն
2022թ.-ի հունվարի 1-ից մինչեւ 2026թ.-ի դեկտեմբերի 31-ը ծնված 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ ընտանիքիները կստանան ամսական 50 000 դրամ աջակցություն՝ մինչեւ երեխայի 6 տարեկանը լրանալը:

Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս աջակցության վճարումը չի ազդում երեխայի ծննդյան միանվագ վճարի եւ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վրա:

«Բայց եթե ընտանիքը «Փարոս» համակարգում ընդգրկված է եւ այս վճարումների բերումով չափանիշներից դուրս է մնում, այս դեպքում ազդում է: Այսինքն՝ ընտանիքը «Փարոս»-ից զրկվում է»,- նշել է նա:
Դիտում՝ 2951

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW