Երեւան /Մեդիամաքս/. Օգոստոսի 11-ից «Արդշինիվեստբանկի» բոլոր մասնաճյուղերում կներդրվի նոր ժամկետային ավանդ «Դիսկոնտային»##, որի տոկոսադրույքները, դեպոզիտի ժամկետին համապատասխան, կվճարվեն գումարի ներդրման պահին:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են «Արդշինիվեստբանկի» մամլո ծառայությունում, 100 000-500 000 ԱՄՆ դոլարով կամ դրան համարժեք ՀՀ դրամով, 270-365 օր ժամկետով ներդրում կատարելու դեպքում, անմիջապես ներդրման պահին ավանդատուին կվճարվի ավանդի գումարի 8,0%-ը: Իսկ եթե համարժեք գումար ներդրվի եվրոյով, ավանդատուն կստանա գումարի 7,8%-ը:Համարժեք չափով 366-549 օր ժամկետով ներդրված ավանդների դիմաց կվճարվի 8,3% (եթե գումարը ներդրված է ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով) կամ 8,1% (եթե ավանդը եվրոյով է): Իսկ 550-732 օրյա ավանդի դեպքում ավանդատուին կվճարվի համապատասխանաբար 8,6% և 8,3%: Եթե ավանդի գումարը գերազանցի 500 000 ԱՄՆ դոլարը, կամ ժամկետը գերազանցի 732 օրը, ապա ավանդի տարեկան տոկոսադրույքը կորոշվի պայմանագրային հիմունքներով: Tweet Դիտում՝ 6864