Գործարկվել է ACSES վերլուծական կենտրոնի պաշտոնական կայքը

23.12.2021 | 09:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ACSES
2021 թվականի դեկտեմբերի 20-ին Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնը (ACSES) ներկայացրել է կազմակերպության նոր պաշտոնական կայքը։

www.acses.am կայքում կներկայացվեն Հայաստանի ընթացիկ սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ ACSES վերլուծական կենտրոնի իրականացրած հետազոտությունները, ուսումնասիրությունները, Հայաստանի համար առաջնային կարեւորության հարցերի շուրջ կենտրոնի պատրաստած քաղաքականության համառոտագրերն, ինչպես նաեւ ամփոփ տեղեկատվական նյութեր՝ երկրի արդի սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ գծապատկերների, ինֆոգրաֆիկաների տեսքով։

Կայքում կներկայացվեն նաեւ ACSES-ի պատրաստած հատուկ նախագծերը, ինչպես օրինակ՝ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիրներին եւ նրանց ձեռքբերումներին նվիրված «Նոբելյան անկյուն» շարքը։

Վերլուծական կենտրոնի հետեւորդները նաեւ կարող են բաժանորդագրվել՝ ամսական կտրվածքով վերջին հրապարակումները ստանալու համար։

ACSES-ում նշել են, որ գալիք տարվա ընթացքում սպասվում են նոր հետաքրքիր նախագծեր եւ հետազոտություններ, շուտով նաեւ հասանելի կլինի կայքի անգլերեն լրամշակված տարբերակը։
Դիտում՝ 1534

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW