Հաջորդ տարի շուկաների համար երկու առանցքային ռիսկերն են կորոնավիրուսը եւ Չինաստանի կոշտ կարգավորումը, իսկ ներդրումները բաժնետոմսերում տպավորիչ եկամուտներ չեն բերի:Այս մասին հայտարարել են HSBC Asset Management-ում, հաղորդում է Banki.ru-ն՝ վկայակոչելով CNBC-ն։ 2022 թվականի համար իր կանխատեսման մեջ բանկը նշել է, որ այն հսկայական շահույթը, որ ներդրողները ստացել են վերջին 18 ամիսների ընթացքում, հիմնականում «փոխառված է ապագայից»:HSBC Asset Management-ի գլխավոր ստրատեգ Ջոզեֆ Լիթլն ասել է, որ պարտատոմսերի եկամտաբերությունը, սպրեդերը եւ ռիսկի հավելավճարները նվազում են: Այսպիսով, ակտիվների շատ դասերի եկամտաբերությունն ավելի ցածր է, քան եղել է տարվա սկզբին, հավելել է նա:Լիթլի խոսքով՝ պահանջարկի տեսանկյունից երկու առանցքային ռիսկերը կորոնավիրուսի նոր տեսակներն են եւ Չինաստանի կոշտ տնտեսական քաղաքականությունը, որտեղ կարգավորման խստացումը շարունակում է զսպել տնտեսական ակտիվությունը: «Մենք ակնկալում ենք մի շարք նպատակային մեղմացման միջոցների ներդրում, սակայն ներդրողները պետք է հաշվի առնեն, որ բազային աճը Չինաստանում ներկայումս գտնվում է 5%-ի սահմանում»,- ավելացրել է նա: 13.12.2021 | 09:49 JPMorgan․ 2022-ը կդառնա համավարակի ավարտի եւ գլոբալ վերականգնման տարի Ինչ վերաբերում է առաջարկին, ապա հիմնական ռիսկերը մատակարարման շղթաների ավելի դանդաղ վերականգնումն է եւ համաշխարհային աշխատաշուկաներում շեղումների պահպանումը: Լիթլը նշել է, որ այսօր «հավասարակշռված գործազրկությունն ավելի բարձր է, քան կարծում է տնտեսագետների մեծ մասը»:Նշվում է նաեւ ֆիքսված եկամուտով պարտատոմսերի եւ չինական յուանով արտահայտված պարտքային արժեթղթերի գրավչությունը։ Փորձագետի կարծիքով՝ «չնայած առկա ռիսկերին, ասիական վարկերի ապագա եկամտաբերությունն ավելի զգալի է՝ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ համեմատած»։ Tweet Դիտում՝ 3673