JPMorgan․ 2022-ը կդառնա համավարակի ավարտի եւ գլոբալ վերականգնման տարի

13.12.2021 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#JPMorgan Chase #Մարկո Կոլանովիչ #կանխատեսում
Ամերիկյան JPMorgan Chase բանկի վերլուծաբանները հաճախորդների համար իրենց կանխատեսման մեջ 2022 թվականն անվանել են ամբողջական գլոբալ վերականգնման, համավարակի ավարտի եւ նորմալ կյանքին վերադարձի տարի:

Ինչպես հաղորդում է Frank Media-ն՝ վկայակոչելով Axios պորտալը, 2022 թվականին բանկի վերլուծաբաններն ակնկալում են գլոբալ շարժունակության վերադարձ եւ սպառողների պահանջարկի ազատում, օրինակ՝ սպասարկման եւ ճանապարհորդության ոլորտներում։

Գլոբալ շուկաների գլխավոր վերլուծաբան Մարկո Կոլանովիչի խոսքով՝ կանխատեսումը «հիմնավորված է կոլեկտիվ իմունիտետի ձեռքբերմամբ, այդ թվում՝ նոր բուժիչ դեղամիջոցների ոլորտում մարդկային հնարամտության շնորհիվ, որոնք, ինչպես սպասվում է, լայնորեն հասանելի կլինեն 2022 թվականին»:

«Մենք կարծում ենք, որ դա կհանգեցնի ուժեղ ցիկլային վերականգնմանը, գլոբալ շարժունակությունը կվերադառնա եւ սպառողական ու կորպորատիվ ծախսերը զգալիորեն կաճեն՝ դեռեւս մեղմ դրամավարկային քաղաքականության ֆոնին»,- ասել է Կոլանովիչը:



Միաժամանակ, հավելել է վերլուծաբանը, կան ռիսկեր, որոնք ներդրողները պետք է վերահսկեն 2022 թվականին, օրինակ, աշխարհաքաղաքական լարվածությունը Եվրոպայում եւ Ասիայում, էներգետիկ ճգնաժամը, բարձր գնաճի նկատմամբ անորոշությունը եւ դրամավարկային քաղաքականության հետ կապված խնդիրները։
Դիտում՝ 3764

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW