Կկազմակերպվեն ռազմական եւ պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսներ

17.12.2021 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԳՄ #«Բիզոն» #Սերգեյ Մարիչեւ
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունում (ՀԱԳՄ) հյուրընկալվել են ՌԴ ցուցահանդեսային ընկերությունների «Բիզոն» միավորման  գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչեւը եւ գործադիր տնօրենի տեղակալ Տատյանա Լեբեդեւան:

Հյուրերը ներկայացրեցին միավորման գործունեության հիմնական ուղղությունները, որոնք մասնավորապես ներառում են ռազմական, ոստիկանական եւ արտակարգ իրավիճակների ոլորտներում միջազգային ցուցահանդեսների կազմակերպումը, ինչպես նաեւ ամենատարբեր համաժողովների, սեմինարների, կլոր սեղանների անցկացումը:

«Բիզոն» միավորումը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2015 թվականից, պարբերաբար կազմակերպելով ռազմական եւ պաշտպանական տեխնոլոգիաների ARMHITEC, ինչպես նաեւ անվտանգության բարձր տեխնոլոգիաների «Անվտանգ Հայաստան» միջազգային ցուցահանդեսները: Ծրագրված է համանման ցուցահանդեսներ կազմակերպել նաեւ 2022 թվականին,  որոնց նախապատրաստման մանրամասները քննարկվեցին հանդիպման ժամանակ:

«Տնտեսական ինտեգրացիայի ներկա պայմաններում առավել կարեւորվում է առկա ներուժի կոոպերացիան, եղած ռեսուրսների համատեղումը»,- նշել է  Սերգեյ Մարիչեւը: Նա հատկապես ընդգծեց ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցության հետագա խորացումը:

ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը, արժանիորեն գնահատելով Միավորման կատարած աշխատանքը, հատկապես կարեւորեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ունեցած ներուժը եւ վերջինիս ներգրավումը համատեղ ծրագրերի իրականացմանը:
Դիտում՝ 2038
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW