Կփոփոխվեն մաքսային եւ հարկային ծառայության ընդունելության ընթացակարգերը

17.12.2021 | 12:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Ռուստամ Բադասյան #հարկային ծառայություն

Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Պետական եկամուտների նախագահ (ՊԵԿ) Ռուստամ Բադասյանի ներկայացրած ««Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Ինչպես նշել են ՊԵԿ-ում, այս նախաձեռնության նպատակն է ունենալ հարկային եւ մաքսային ծառայողների կերպարի հանրային ընկալման փոփոխություն։

- Նախատեսվում է ուսումնական կենտրոնի միջոցով կազմակերպել բարձր որակավորում ունեցող հարկային եւ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացներ։
 
Համակարգում պաշտոն  զբաղեցնելու իրավունք կունենան այդ դասընթացները հաջողությամբ ավարտած ու հավաստագիր ստացած անձինք։ Հարցազրույցի միջոցով կընտրվի տվյալ թափուր պաշտոնի համար լավագույն ցուցանիշներ գրանցած թեկնածուն։

- Առանձնակի կարեւորություն է ստանալու բարեվարքության ստուգման ընթացակարգը։  Օրենսդրական նախաձեռնությունը միտված է նաեւ հենց նման համակարգ ունենալուն։

- Հարկային եւ մաքսային ծառայողները կվերապատրաստվեն թիրախային եւ ժամանակակից ծրագրերով։

Ըստ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, այս փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի հավաքագրել բարձր մասնագիտական պատրաստվածությամբ օժտված կադրեր, կանցկացվի բարեվարքության ստուգում, հարկային եւ մաքսային մարմինների գործառույթներն ավելի պատշաճ կիրականացվեն։  Շեշտադրում կկատարվի նաեւ այն հանգամանքին, որ ՊԵԿ-ը ոչ միայն հավաքագրող եւ վարչարարություն իրականացնող, այլեւ ծառայություններ մատուցող կառույց է, եւ տվյալ մասնագետները պատրաստ կլինեն որակյալ ծառայությունների մատուցմանը:

 

Դիտում՝ 2636
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW