Տնտեսագետների մեծ մասն ակնկալում է, որ 2022 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի, սակայն նրանց կանխատեսումները կարող են սխալ լինել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշում է Bloomberg գործակալությունը։«Կանխատեսողների մեծամասնությունն ակնկալում է տնտեսության վստահ վերականգնում, գների իջեցում, կառավարությունների հրաժարում արտակարգ դրամավարկային քաղաքականությունից: Ի՞նչը կարող է այնպես չգնալ: Շատ բան»,- գրում է գործակալությունը։Հրապարակման հեղինակները հատուկ ուշադրություն են դարձնում կորոնավիրուսային համավարակի եւ omicron շտամի տարածմանը։ «Հավանաբար, ավելի վարակիչ, քան իր նախորդները, այն նաեւ կարող է ավելի քիչ վտանգավոր լինել: Սա կօգնի մոլորակին վերադառնալ մի կետի, որը նման է սովորական իրավիճակին մինչեւ համավարակի բռնկումը, այսինքն՝ ծառայությունների նկատմամբ ծախսերի ավելացում»: 13.12.2021 | 09:49 JPMorgan․ 2022-ը կդառնա համավարակի ավարտի եւ գլոբալ վերականգնման տարի Ըստ կանխատեսումների՝ տնտեսական աճը կարող է կազմել 5,1%։ Իսկ եթե նոր շտամն ավելի վարակիչ ու վտանգավոր դառնա, ապա համաշխարհային տնտեսության աճը կդանդաղի մինչեւ 4,2%։«Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների լարվածությունը կարող է հանգեցնել գազի գնի բարձրացման։ Իսկ կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած բնական աղետները կարող են հանգեցնել պարենային ապրանքների գների հետագա աճին»,- շարունակում է գործակալությունը։ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից բազային տոկոսադրույքի բարձրացումը կարող է խնդիրներ առաջացնել զարգացող շուկաների համար, ասված է հրապարակման մեջ: Սովորաբար նման աճն ամրապնդում է դոլարը եւ առաջացնում կապիտալի փախուստ այս շուկաներից:Չինաստանում էներգետիկ ռեսուրսների պակասի հետ կապված խնդիրները հաջորդ տարի այդքան սուր չեն լինի։ Սակայն մնացած խնդիրները կմնան։ Այնուամենայնիվ, փորձագետները 2022 թվականին Չինաստանի տնտեսության աճը կանխատեսում են 5,7%։Եվրոպական առաջնորդների համերաշխությունը եւ Եվրոպական կենտրոնական բանկի քաղաքականությունն օգնել են Եվրոպային հաղթահարել COVID-19 համավարակի հետեւանքները, սակայն այս գործոնների նշանակությունը հաջորդ տարի կարող է նվազել։Աշխարհաքաղաքականությունը նույնպես ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա, նշում են հեղինակները։ Թայվանի շուրջ ցանկացած սրացում կարող է առաջացնել այլ համաշխարհային տերությունների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների արձագանքը, գրում են նրանք։ «Գերտերությունների միջեւ պատերազմն ամենավատ տարբերակն է։ Սակայն այլ սցենարներ ներառում են պատժամիջոցների սահմանում, ինչը կսառեցնի հարաբերությունները աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ, հնարավոր է նաեւ կիսահաղորդիչների արտադրության փլուզում Թայվանում. այս ոլորտը կարեւորագույն նշանակություն ունի համաշխարհային արտադրության համար՝ սմարթֆոններից մինչեւ ավտոմեքենաներ»,- նշում է գործակալությունը:«2020 թվականին համավարակի հետեւանքով տուժած տնտեսություններում իրավիճակն ավելի վատ էր, քան կանխատեսում էր որեւէ տնտեսագետ։ 2021-ին վիճակն այլ էր: Շատ երկրներում տնտեսության վերականգնումը զարմանալիորեն արագ է ընթացել։ Սա օգտակար հիշեցում է առ այն, որ հաջորդ տարի ինչ-որ բան կարող է ճիշտ գնալ»,- ասված է հրապարակման մեջ: Tweet Դիտում՝ 2718