Mastercard-ը Թուրքիան ու ԱՊՀ երկրները միավորող նոր ստորաբաժանում է ստեղծում
13.12.2021 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /


Ընկերության տվյալներով, 2022թ․ հունվարի 1-ից ԱՊՀ երկրների եւ Թուրքիայի շուկաներով կզբաղվի նոր ստորաբաժանումը։
«2022 թվականի հունվարի 1-ից Mastercard-ի վերջերս վերակազմակերպված տարածաշրջանը (Արեւելյան Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա) կընդգրկի 210 շուկաներից 81-ը, որտեղ աշխատում է Mastercard-ը: Բացի Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի շուկաներից, տարածաշրջանը կներառի նոր ստորաբաժանում, որը կանվանվի «Թուրքիա եւ ԱՊՀ» ու կներառի արագ զարգացող մի քանի շուկաներ, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Մոլդովան, Թուրքիան եւ Ուկրաինան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նոր ստորաբաժանումը կղեկավարի Յասեմին Բեդիրը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: