2021 թվականին միջոցների ներհոսքը բորսայական ներդրումային ֆոնդերում առաջին անգամ գերազանցել է $1 տրիլիոնը:Սա պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է։ Առաջատարներն ամերիկյան ընկերությունների ֆոնդերն են, հաղորդում է Rusbase-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:Morningstar Inc.-ի տվյալներով՝ ակտիվների ընդհանուր արժեքը հասել է $9.5 տրիլիոնի: Միջոցների հիմնական մասն ուղղվել է ամերիկյան ֆոնդերին, որոնք ղեկավարվում են Vanguard Group-ի, Black Rock Inc.-ի եւ State Street Corp.-ի կողմից:Vanguard-ի մենեջեր Ռիկ Փաուերսի խոսքով՝ սա պայմանավորված է ֆոնդային շուկաներում անորոշ իրավիճակով, ինչի պատճառով էլ աճում է հետաքրքրությունն ինդեքսային պրոդուկտների նկատմամբ։Ներդրողներին գրավում են լավ կառավարչական թիմ ունեցող ֆոնդերը, որոնք մասնագիտացած են նեղ թեմաներով: Վերլուծաբանները կարծում են, որ հաջողակ լինելու համար բորսայական ներդրումային ֆոնդը պետք է ներգրավի $50-100 մլն։ Եթե այս գումարն ավելի քիչ լինի, ապա, ամենայն հավանականությամբ, ֆոնդը կդադարի գոյություն ունենալ։ Tweet Դիտում՝ 2029