Վրաստանում կրճատվել է արտարժույթով հիփոթեքի առավելագույն ժամկետը
08.12.2021 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ sputnik-georgia.com

Հաղորդագրության մեջ ասվում է, որ 2021 թվականի ապրիլից տնտեսության վերականգնմանը եւ դրամային քաղաքականության խստացմանը զուգահեռ, արագացել է արտարժույթով հիփոթեքային վարկերի աճը։ Եթե այս միտումը շարունակվի, ապա 2022 թվականին նման վարկերի տարեկան աճի տեմպը կհասնի 10%-ի։
Վրաստանի Ազգային բանկի կարծիքով՝ այն պայմաններում, երբ վարկառուների մեծ մասը հեջավորված չէ, միտումը կարող է հանգեցնել ֆինանսական հատվածում համակարգային ռիսկերի աճին։
«Արտարժույթով հիփոթեքային վարկերի առավելագույն մարման ժամկետի կրճատումը կնվազեցնի այդ ռիսկերը եւ կարագացնի վարկերի ամորտիզացիան»,- ասվում է հաղորդագրությունում։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: