ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մեդիա ընկերությունը (Trump Media & Technology Group, TMTG), որը մշակում է սեփական սոցիալական ցանցը, հայտարարել է ինստիտուցիոնալ ներդրողների խմբից $1․25 մլրդ ստանալու պայմանավորվածությունների մասին։Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը նախատեսում է TMTG-ն դուրս բերել բորսա արդեն հրապարակային Digital World Acquisition Corp․-ի հետ միավորման միջոցով: Ընկերությունը ներդրումներ կստանա բիզնեսի միավորումից հետո, գումարը կուղղվի միավորված ընկերության գործունեությունը ապահովելու համար։Թրամփի ընկերությունը Truth Social սոցիալական ցանցի մեկնարկի մասին հայտարարել էր այս տարվա հոկտեմբերին: Կայքն այժմ հասանելի է, որտեղ հնարավոր է հերթագրվել՝ նոր հարթակ մուտք գործելու համար:Թրամփը սկսեց ստեղծել սեփական սոցիալական ցանցը այն բանից հետո, երբ նրա օգտահաշիվներն արգելափակվեցին արեւմտյան խոշորագույն հարթակների կողմից։ Twitter-ը ընդմիշտ անջատել է Թրամփի էջը, իսկ Facebook-ի եւ Instagram-ի նրա էջերը անորոշ ժամանակով սառեցվել են։ Պատճառը՝ Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհն էր. սոցցանցերի ղեկավարների կարծիքով՝ դա հրահրել էր այդ թվում Թրամփն իր հայտարարություններով։ Թրամփը դատի է տվել Facebook-ին, Twitter-ին եւ Google-ին։2021 թվականին Դոնալդ Թրամփը 25 տարվա մեջ առաջին անգամ չի ընդգրկվել Forbes-ի ԱՄՆ ամենահարուստ միլիարդատերերի ցուցակում։ Forbes USA-ը ցուցակը կազմելիս Թրամփի կարողությունը գնահատել է $2.5 մլրդ, ինչը բավարար չի եղել մուտքի շեմը հաղթահարելու համար։ Tweet Դիտում՝ 2967