Էրդողանը փոխել է Թուրքիայի առեւտրային բրենդը

06.12.2021 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էրդողան #«Made in Türkiye» #բրենդ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի երկրի առեւտրային նոր բրենդը կդառնա «Türkiye» (թուրքերեն՝ Թուրքիա), հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Այսուհետ Թուրքիայից արտադրանքը կարտահանվի մեկ միասնական բրենդով՝ «Made in Türkiye»՝ «Made in Turkey»-ի փոխարեն։

Նշվում է, որ այս որոշումը «երկրի հարուստ մշակույթն ու ժառանգությունն արտացոլող եւս մեկ համապարփակ քայլ է»։ Այն միտված է հաստատել թուրք արտահանողների բարեխղճությունը։

Ընդգծվում է, որ «Türkiye» տերմինը առավելագույնս արտացոլում է թուրք ժողովրդի մշակույթն ու արժեքները։ Նույն ուղղագրությունը կկիրառվի օտարերկրյա պետությունների եւ կազմակերպությունների հետ նամակագրության մեջ։
Դիտում՝ 3479

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW