Fitch-ը տարբերվող կանխատեսում է ներկայացրել Հայաստանի բանկային հատվածի համար

04.12.2021 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #բանկեր #կանխատեսում
ԱՊՀ+ տարածաշրջանի բանկային հատվածների կանխատեսումը 2022 թվականի համար չեզոք է, ասված է Fitch Ratings-ի հաղորդագրության մեջ։

«Այս տարածաշրջանի (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ուկրաինա եւ Ուզբեկստան) բանկերի չեզոք կանխատեսումն արտացոլում է Fitch Ratings-ի ակնկալիքներն առ այն, որ բիզնես միջավայրը բարենպաստ կմնա տարածաշրջանի վարկատուների համար»,- նշում են Fitch միջազգային վարկանիշային գործակալության վերլուծաբանները։

Դա, նրանց կարծիքով, պայմանավորված է բիզնեսի եւ բանկերի ֆինանսական ցուցանիշների վրա համավարակի ճնշման նվազմամբ եւ ավելի լայն տնտեսական կայունությամբ՝ զուգորդված առողջ աճով: 2022 թվականին Fitch-ը կանխատեսում է ՀՆԱ-ի 2,7% իրական աճ Ռուսաստանում եւ 2,9%-5,8% միջակայքում աճ՝ այլ շուկաներում, բացի Բելառուսից (0,3%):

Fitch-ը գտնում է, որ 2021թվականին տարածաշրջանի բանկային հատվածը հիմնականում վերականգնվել է 2020 թվականին տեղի ունեցած խափանումներից, ինչի մասին են վկայում վճարունակության լավ ցուցանիշները եւ վարկավորման տեմպերի ու արդյունավետության վերականգնումը՝ հասնելով մինչհամավարակային մակարդակի:

«Վերականգնումն ավելի դանդաղ էր Հայաստանում, որտեղ մենք ակնկալում ենք ցուցանիշների չափավոր բարելավում եւ վարկավորման աճի վերականգնում միայն 2022 թվականին՝ ի տարբերություն այլ շուկաների, որտեղ դա տեղի է ունեցել 2121-ին։ Այս պատճառներով մեր ոլորտային կանխատեսումը Հայաստանի համար ավելի շուտ բարելավվում է, քան չեզոք է»,- ընդգծել են Fitch-ի վերլուծաբանները:
Դիտում՝ 6950
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW