Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում $82 603 ծավալով աջակցություն կտրամադրվի Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման ու վերամշակման խթանման համար:Եվս $68 059 կտրամադրվի Մեծ Պարնի գյուղի հանրակրթական դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման համար: Դրամաշնորհային պայմանագրերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում:«Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման եւ վերամշակման խթանման ծրագրի» նպատակն է Արմավիրի մարզում եւ շրջակա գյուղերում բարելավել կոշտ թափոնների կառավարման համակարգը՝ տեղադրելով աղբի տեսակավորման 220 աղբամաններ Արմավիր քաղաքում/գյուղերում եւ վերամշակելով հավաքված թափոնները: Դրանք կվերամշակվեն եւ կվերածվեն օգտակար գրենական պիտույքների, որոնց մի մասը անվճար կտրամադրվի առաջին դասարանցիներին։ Արդյունքում ծրագիրը կունենա ավելի քան 35000 շահառու:«Մեծ Պարնի գյուղի հանրակրթական դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ծրագրի» նպատակն է բարձրացնել առողջապահության մակարդակը, սանիտարահիգիենիկ կանոնների եւ վերամշակված ջրի օգտագործման ուսուցումը Մեծ Պարնիի դպրոցականների շրջանում: Ծրագիրը կունենա ավելի քան 240 շահառու։Առաջին դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի եւ «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ) ՀԿ նախագահՄխիթար Ավետիսյանի միջեւ:Երկրորդը՝ Մասանորի Ֆուկուշիմայի եւ «Հայաստանում Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ Արեւիկ Հովսեփյանի միջեւ: Tweet Դիտում՝ 2212