Ս․թ․ դեկտեմբերի 13-ին տեղի կունենա ԵԱՏՄ Գործարար խորհրդի նիստ, որի օրակարգային հարցերի թվում է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) կողմից բարձրացված` «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից ՀՀ ուղարկվող բոլոր տեսակի բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման եւ տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ» հարցը։ Այս մասին տեղեկացրել է ՀԱԳՄ-ի նախագահ Արսեն Ղազարյանը։«Խնդիրը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի հատուկ կարգավիճակով՝ ընդհանուր սահմանի բացակայությամբ։ Գործող կարգով մաքսային հայտարարագրերը կազմվում են Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանագծում՝ Վերին Լարսում, որի պարագայում բարդություններ են առաջանում բեռնատարների ստուգման, մաքսային ձեւակերպումների իրականացման, մաքսանենգ ապրանքաշրջանառության կանխման գործընթացներում, դանդաղում է մաքսակետի թողունակությունը, մեծ հերթեր են կուտակվում։ ՀԱԳՄ-ն առաջարկել է, որ Հայաստան եկող բեռների մաքսային ձեւակերպումն ու կապարակնքումն իրականացվեն առաքողի տարածքային մաքսային ծառայությունների կողմից, ինչը բեռնատարներին թույլ կտա Վերին Լարսի վերահսկիչ կետն անցնել «կանաչ ուղով»»,- ասված է հաղորդագրության մեջ։ 15.11.2021 | 11:29 ՀԱԳՄ-ն փոփոխությունների առաջարկով կդիմի ԵԱՏՄ Գործարար խորհրդին Նշվում է նաեւ, որ ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է նոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու ԵԱՏՄ գործարար խորհրդի փոխգործակցության Խորհրդատվական խորհրդի վեցերորդ նիստի աշխատանքներին։ Նիստին մասնակցած ՀԱԳՄ-ի փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքով՝ արդիական է գնահատվել ՌԴ-ում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ներկայացուցչության ղեկավար Արտաշես Շիրիկյանի այն հարցադրումը, որ անդամ երկրների գործարար համայնքները հաճախ ուշացումով են տեղեկացվում ԵԱՏՄ կառույցների որդեգրած քաղաքականության կամ նախատեսվելիք նախաձեռնությունների մասին։ Դա մակրոտնտեսական մակարդակում դժվարացնում է գործարարների կողմից համապատասխան քայլերի մշակումն ու իրականացումը։ Որոշվել է քայլեր ձեռնարկել գործակցությունն ավելի անմիջական ու արդյունավետ դարձնելու ուղղությամբ։ Tweet Դիտում՝ 1869