ՀԱԳՄ-ն փոփոխությունների առաջարկով կդիմի ԵԱՏՄ Գործարար խորհրդին

15.11.2021 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԳՄ #ԵԱՏՄ #Արսեն Ղազարյան
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (ՀԱԳՄ) կդիմի ԵԱՏՄ Գործարար խորհրդին՝ առաջարկելով քննարկել եւ նպաստել միության տարածքից դեպի ՀՀ տրանսպորտային բեռնափոխադրումների տարանցիկ մաքսային հայտարարագրերի կարգի փոփոխմանը։

Նման որոշում է կայացվել ՀԱԳՄ նախագահության նոյեմբերի 12-ի նիստում։  

ՀԱԳՄ տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Խնդիրը պայմանավորված է ԵԱՏՄ-ում ՀՀ կարգավիճակով՝ ընդհանուր սահմանի բացակայությամբ։ Գործող կարգով մաքսային հայտարարագրերը կազմվում են Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանագծում՝ Վերին Լարսում, որի պարագայում բարդություններ են առաջանում բեռնատարների ստուգման, մաքսային ձեւակերպումների իրականացման, մաքսանենգ ապրանքաշրջանառության կանխման գործընթացներում, դանդաղում է մաքսակետի թողունակությունը, մեծ հերթեր են կուտակվում։

ՀԱԳՄ-ն առաջարկում է, որ Հայաստան եկող բեռների մաքսային ձեւակերպումն ու կապարակնքումն իրականացվի առաքողի տարածքային մաքսային ծառայությունների կողմից, ինչը բեռնատարներին թույլ կտա Վերին Լարսի վերահսկիչ կետն անցնել «կանաչ ուղով»»։  

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով՝ բեռնափոխադրումների այս կարգով կազմակերպումը մաքսային ծառայությունների աշխատանքը կդարձնի ավելի թափանցիկ, կմեծացնի ապրանքների բեռնման ժամանակ դրանց ծավալի ու որակի վերահսկողության արդյունավետությունը, հնարավորություն կտա հսկել դեպի Հայաստան եկող մաքսային ապրանքների միջինացված գների մակարդակը, կհավասարակշռի Միության անդամ երկրների բյուջե մուտք գործող ֆինանսական միջոցները։  

ՀԱԳՄ-ում նշել են, որ հենց առաջարկվող կարգով են իրականացվում ապրանքների բեռնափոխադրումները Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ։
Դիտում՝ 883
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai