Ռուսաստանում ստեղծվել է ESG ազգային դաշինք

02.12.2021 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ESG #դաշինք #Գերման Գրեֆ
«Սբեր»-ի ղեկավար Գերման Գրեֆի նախաձեռնությամբ Ռուսաստանում ստեղծվել է ESG ազգային դաշինք, հաղորդում է Rusbase-ը։

Դաշինքի ստեղծման մասին հայտարարել է Գրեֆը, դրա հիմնադրման վերաբերյալ որոշումը ստորագրվել է դեկտեմբերի 1-ին։

Գրեֆի խոսքով՝ դաշինքի սկզբնական հիմնադիրները եղել են 28 ընկերություններ, որոնք ներկայացնում են տնտեսության 10 ոլորտ։ Այդ ընկերություններին բաժին է ընկնում ավելի քան 10 տրիլիոն ռուբլի շրջանառություն եւ Ռուսաստանի ՀՆԱ-ի 10%-ը։

Դաշինքի ստեղծման փաստաթղթի ստորագրմանը մասնակցել են ԱՖԿ «Սիստեմա»-ի, «Պոլյուսի»-ի, «Գազպրոմ նեֆտ»-ի, «Ռուսալ»-ի, «Ուրալկալիյ»-ի, X5 Group-ի եւ այլ ընկերությունների ներկայացուցիչներ։



Դաշինքի խնդիրներից են, մասնավորապես, ESG փոխակերպման օրենսդրության ձեւավորումը, ESG նախագծերի հետ աշխատելու նորմատիվային բազայի եւ ստանդարտների ստեղծումը, ինչպես նաեւ աշխարհում ռուսաստանյան շահերը ներկայացնելու հետ կապված հարցերի ձեւավորումը:

Գրեֆը նշել է, որ դաշինքը բաց է համագործակցության համար եւ կոչ է արել գործարարներին միանալ դրան։
Դիտում՝ 4837

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW