Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների հիմնադրամը (IFRS Foundation) ձեւավորել է Միջազգային ստանդարտների հաշվետվությունների խորհուրդ կայուն զարգացման ոլորտում (International Sustainability Standards Board, ISSB), որը կսահմանի միասնական միջազգային ստանդարտներ ESG տեղեկատվության բացահայտման համար:«Ներդրումային որոշումներ ընդունելու համար Ֆինանսական շուկայի մասնակիցներին անհրաժեշտ է կայուն զարգացման հետ կապված ռիսկերի եւ հնարավորությունների վերաբերյալ որակյալ, համադրելի տեղեկատվություն»,- ասել է IFRS Foundation-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ էրկի Լիիկանենը՝ ելույթ ունենալով Գլազգոյում COP26 միջազգային համաժողովում: 11.10.2021 | 14:58 ESG բանկինգը գալիս է փրկելու մոլորակը Finmarket-ի փոխանցմամբ՝ նոր խորհուրդի կազմում ինտեգրվելու են կայուն զարգացման ոլորտում տեղեկատվության բացահայտմամբ արդեն իսկ զբաղվող կազմակերպությունները` Climate Disclosure Standards Board-ը (CDSB) եւ Value Reporting Foundation-ը (VRF, SASB Standards-ի մշակողը):Լիիկանենը տեղեկացրել է, որ մինչ օրս այս եւ այլ կազմակերպությունների հետ միասին արդեն մշակվել են տեղեկատվության բացահայտման երկու ստանդարտների նախատիպեր՝ կլիմայի եւ կայուն զարգացման հարցերի վերաբերյալ:Նոր Խորհուրդը սերտորեն կաշխատի IFRS Foundation-ի հետ՝ ապահովելու իր մշակած չափանիշների փոխկապակցվածությունը Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների հետ, որոնք արդեն կիրառվում են ավելի քան 140 երկրներում: 04.11.2021 | 09:05 Ստեղծվել է ֆինանսական խոշորագույն ալյանս ի պաշտպանություն կլիմայի Ենթադրվում է, որ ESG տեղեկատվության բացահայտման միասնական միջազգային ստանդարտները կհայտնվեն հաջորդ տարվա երկրորդ կեսին։IFRS Foundation-ի՝ ESG հաշվետվության ստանդարտների մշակման ծրագրերն աջակցություն են ստացել G7-ի եւ G20-ի, ինչպես նաեւ Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (IOSCO) կողմից:IOSCO-ն նախատեսում է հետագայում ուսումնասիրել IFRS Foundation-ի հովանու ներքո մշակված ստանդարտների ներդրման հեռանկարները միջազգային եւ ազգային մակարդակներում: Tweet Դիտում՝ 2979