Զբոսաշրջության ոլորտի եկամուտներն այս տարի կարող են կրճատվել $1 տրիլիոնով

29.11.2021 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զբոսաշրջություն #ՄԱԿ #COVID-19
Աշխարհում զբոսաշրջության ոլորտի եկամուտներն ընթացիկ տարվա արդյունքներով կարող են նվազել $1 տրիլիոնով՝ համեմատած COVID-19-ին նախորդած ցուցանիշի հետ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղեկացրել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը:

«2021 թվականին եկամուտները միջազգային զբոսաշրջությունից կարող են հասնել $700-800 միլիարդի. սա փոքր-ինչ բարելավում է 2020 թվականի համեմատ, սակայն 2019 թվականին գրանցված $1.7 տրիլիոն ցուցանիշի կեսից պակաս է։ Զբոսաշրջության տնտեսական ներդրումը 2021 թվականին գնահատվում է $1.9 տրիլիոն, ինչը զգալիորեն ցածր է մինչհամավարակային $3,5 տրիլիոնից»,- նշել են կազմակերպությունում:

Սպասվում է, որ այլ երկրներ մեկնող զբոսաշրջիկների թիվը 70-75%-ով ավելի քիչ կլինի, քան 2019 թվականին, այսինքն՝ մինչեւ համավարակը։



«Միջազգային զբոսաշրջության անվտանգ վերսկսումը կշարունակի մեծապես կախված լինել երկրների համակարգված պատասխան գործողություններից՝ ճամփորդությունների սահմանափակումների, անվտանգության եւ հիգիենայի արձանագրությունների եւ արդյունավետ հաղորդակցությունների առումով, որոնք կօգնեն վերականգնել սպառողների վստահությունը: Սա հատկապես կարեւոր է այն ժամանակ, երբ որոշ տարածաշրջաններում վարակման դեպքերի թիվն աճում է, իսկ աշխարհի տարբեր մասերում  COVID-19-ի նոր տարբերակներ են ի հայտ գալիս»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 2855
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW