«Փիղը՝ սպասքի խանութում»․ բիզնեսն արձագանքել է կորոնավիրուսի նոր տեսակին

29.11.2021 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#COVID-19 #omicron #IATA
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գխավոր տնօրեն Վիլի Ուոլշը, կորոնավիրուսի նոր՝ հարավաֆրիկյան շտամի (omicron) տարածման ֆոնին ասել է, որ ճանապարհորդությունների սահմանափակումները չեն կարող լինել երկարաժամկետ լուծում COVID-19-ի տարբերակների դեմ պայքարելու համար:

Ուոլշի խոսքով՝ պետություններն արձագանքում են կորոնավիրուսի նոր տեսակի ռիսկերին արտակարգ ռեժիմով՝ վախ առաջացնելով ճանապարհորդների շրջանում:

«Հնարավորինս շուտ մենք պետք է օգտագործենք վերջին երկու տարիների փորձը՝ անցնելու դեպի տվյալների վրա հիմնված համակարգված մոտեցում, որը սահմանների փակմանն ու կարանտինին անվտանգ այլընտրանքներ կգտնի: Ճամփորդությունների սահմանափակումները երկարաժամկետ լուծում չեն COVID-ի տեսակները վերահսկելու համար»,- Ուոլշի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը կառաջարկի ԵՄ-ին դադարեցնել թռիչքներն Աֆրիկայի հարավային մասից դեպի միություն՝ կապված այնտեղ COVID-19-ի նոր վտանգավոր շտամի հայտնաբերման հետ: ԵՄ մի շարք երկրներ արդեն գնացել են այդ քայլին։ Բացի այդ, նմանատիպ միջոցների մասին հայտարարել են Մեծ Բրիտանիան, Իսրայելը եւ Սինգապուրը։

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարության համաձայն՝ կորոնավիրուսի այս տեսակն ունի «մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսը մտահոգիչ են»։ Բացի այդ, նախնական տեղեկությունները վկայում են, որ այս շտամով վարակվելու վտանգը «մեծ է»։ ԱՀԿ-ն կորոնավիրուսի B. 1.1.529 նոր շտամն անվանել է հունարեն omicron տառով:

«COVID-19-ի նոր շտամի առաջացումը կարծես լինի «փիղ՝ սպասքի խանութում»․ այն իսկապես կարող է ոչնչացնել համաշխարհային տնտեսական վերականգնումը, ընդգրկել ամբողջ աշխարհը եւ պահանջել կարանտինային նոր սահմանափակումների ներդրում։

Այս պահին նոր շտամի մասին մենք ընդամենը գիտենք այն, որ կան բազմաթիվ մուտացիաներ, բայց շուկաները չեն ցանկանում փորձել իրնեց բախտը»,- նշել է OANDA Corporation-ի (բորսայական հրատապ գործարքներում լիազորված միջնորդ եւ արժութային դիլեր) վերլուծաբան Ջեֆրի Հելին:

«Այժմ պետք է հասկանալ, որքանով է վտանգավոր նոր շտամը եւ արդյոք այն ենթարկվելու է պատվաստանյութերին: Ներկայում դրա մասին քիչ բան է հայտնի։ Մուտացիաները հաճախ ավելի քիչ վտանգավոր են, ուստի չպետք է շտապել եզրակացություններ անել, սակայն մտավախությունները շատ են»,- Deutsche Bank-ի փորձագետների կարծիքն է մեջբերում Finmarket-ը:
Դիտում՝ 2561
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW