«Հայաստան» հիմնադրամն ամփոփել է հեռուստամարաթոնի նախնական արդյունքները
26.11.2021 | 18:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Hayastan All Armenian Fund Press Center

Արդյունքում, նախնական տվյալներով, Լոս Անջելեսում արձանագրվել է 12,351,000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ խոստում:
Այս հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն հայրենիքի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, մշակութային, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:
Հեռախոսամարաթոնների ընթացքում ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամն հավաքագրել է 7,861,000 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը՝ 3,990,000 ԱՄՆ դոլար, իսկ Կանադայի տեղական մարմինը՝ 500,000 ԱՄՆ դոլար:
Հանգանակությունները դեռեւս շարունակվում են, ուստի վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:
«Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին եւ նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի եւ Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ բարելավվել են մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների կյանքերը»,- նշել են Հիմնադրամում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: