Նոյեմբերի 25-ին կանցկացվի ամենամյա հեռուստամարաթոնը

24.11.2021 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայաստան» հիմնադրամ #հեռուստամարաթոն
Նոյեմբերի 25-ին՝ տեղական ժամանակով 18:50-ին Հանրային հեռուստատեսության եթերով կմեկնարկի 24-րդ հեռուստամարաթոնը՝ «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո:  

«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի հեռուստամարաթոնը կանցկացվի նոր ձեւաչափով՝ հաշվետու ֆիլմի տեսքով, որի ընթացքում հիմնադրամի թիմը կներկայացնի 2020-21 թվականներին իրականացված լայնածավալ ծրագրերը Հայաստանում եւ Արցախում:

Հեռուստամարաթոնն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի նաեւ Հանրային հեռուստաընկերության կայքէջում, իսկ ավելի ուշ կհեռարձակվի նաեւ արբանյակային կապով: Նոյեմբերի 25-ից հետո այն հասանելի կլինի նաեւ Հիմնադրամի կայքէջում:

24-րդ հեռուստամարաթոնը կանցկացվի նաեւ Լոս Անջելեսում, տեղական ժամանակով 16:00-ին:
Դիտում՝ 1975

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW