Արցախին կտրամադրվի 13 մլրդ 533 մլն դրամի աջակցություն

25.11.2021 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #Արցախ #աջակցություն
Կառավարության որոշմամբ Արցախին կտրամադրվի 13 մլրդ 533 մլն դրամ գումար։

Հատկացված գումարով ֆինանսավորում կտրամադրվի Արցախի բնակչության 2021թ. դեկտեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաեւ՝ Արցախի 2021թ. պետական բյուջեով նախատեսված դեկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության, սոցիալական եւ կրթության ծրագրեր ծախսերի համար։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստին ասել է, որ սա այս տարվա վերջին հատկացումն է:

«Մենք տարեսկզբից կատարված միայն լրացուցիչ հատկացումների գծով ունեցել ենք տարբեր միջոցառումների մասով 120 մլրդ 400 մլն դրամի չափով գումար, տարբեր ծրագրերով եւ ամենամսյա նման եղանակով կայացվող որոշումների հիման վրա հանրագումարով՝ 134 մլրդ դրամ: Եվ եթե հաշվի առնենք նաեւ, որ 2021թ. պետբյուջեով ի սկզբանե հաստատված էր 64,9 մլրդ դրամի հատկացում, որն ամբողջությամբ կատարված էր արդեն իսկ մինչեւ հունիս ամիսը ներառյալ, ապա 2021 թվականին, այս հատկացումը ներառյալ, գումարի չափը կկազմի 199 մլրդ դրամ, որոնք գործնականում ունեն այս որոշմանը բնորոշ ծախսման նույն ուղղություններն ու նպատակները»,- ասել է նախարարը:
Դիտում՝ 1068
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW