Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) $10 միլիարդ են հատկացրել Թուրքիայում ներդրումների համար, նախօրեին Անկարայում հայտարարել է Աբու Դաբիի պետական ներդրումային հիմնադրամի (ADQ) նախագահ Մուհամեդ Հասան աս-Սուվեյդին։«Արաբական Միացյալ Էմիրությունները $10 միլիարդի ֆոնդ են հատկացրել Թուրքիայում ներդրումների համար»,- աս-Սուվեյդիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։Ավելի վաղ Թուրքիան եւ ԱՄԷ-ն ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության ինը համաձայնագիր, այդ թվում՝ առեւտրի, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ։Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Անկարայի նախագահական պալատում՝ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն, ԱՄԷ Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանի միջեւ բանակցություններից հետո։ 2012 թվականից ի վեր սա ԱՄԷ կառավարության ներկայացուցչի առաջին բարձր մակարդակի այցն է Թուրքիա։ 24.11.2021 | 14:07 Apple-ը դադարեցրել է առցանց վաճառքը Թուրքիայում՝ լիրայի կտրուկ անկման պատճառով Արարողության ընթացքում ներդրումային գործարքներ են ստորագրվել Աբու Դաբիի պետական ներդրումային հիմնադրամի եւ Թուրքիայի բարեկեցության հիմնադրամի, ինչպես նաեւ երկրի նախագահին առընթեր Ներդրումային վարչության միջեւ։Մեկ այլ պայմանագիր է ստորագրվել Աբու Դաբիի արժեթղթերի բորսայի եւ Ստամբուլի բորսայի միջեւ։ ADQ-ն համագործակցության պայմանագիր է կնքել նաեւ թուրքական Kalyon ընկերության հետ՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ տրանսպորտի ոլորտներում։ Tweet Դիտում՝ 2639