Դուբայն արտասահմանցի աշխատակիցներին հնգամյա վիզա կտրամադրի

17.11.2021 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դուբայ #վիզա
Դուբայը սկսել է միջազգային ընկերությունների աշխատակիցներին բազմաթիվ մուտքի արտոնագրեր տրամադրել, որոնք ուժի մեջ կլինեն 5 տարի։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում գրել է Դուբայի թագաժառանգ, արքայազն Համդան բին Մուհամեդը։

«Մեր նպատակն է օգնել կազմակերպություններին եւ հնարավորություն տալ դրանց թիմերին արագ եւ հեշտությամբ ժամանել Դուբայ՝ մասնակցելու հանդիպումներին, կոնֆերանսներին եւ ցուցահանդեսներին ամբողջ տարվա ընթացքում»,- ասել է արքայազնը:

Օտարերկրացիները կազմում են Դուբայի բնակչության ավելի քան 90%-ը եւ մի քանի տասնամյակ եղել են տնտեսության շարժիչ ուժը. նրանք աշխատում են մասնավոր հատվածում եւ գումար են ծախսում անշարժ գույքի եւ գնումների վրա, նշում է Bloomberg-ը։

Արաբական Միացյալ Էմիրությունները բարելավում են կանոնները, որպեսզի ներգրավեն ներդրումներ եւ օտարերկրացիների, օգնեն տնտեսությանը վերականգնվել համավարակից հետո, նշում է Reuters-ը։ Տաղանդներն անհրաժեշտ են երկրին նաեւ Սաուդյան Արաբիայի հետ Մերձավոր Արեւելքի գլխավոր առեւտրային եւ բիզնես տարածաշրջանի կարգավիճակի համար մրցակցությունում, նշում է գործակալությունը:
Դիտում՝ 3153
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW