«իԳործ»-ի մասնագետների ներուժը հաջողությամբ կիրառվում է տարբեր ոլորտներում

18.11.2021 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#«իԳործ» #էկոնոմիկայի նախարարություն
«իԳործ» ծրագրի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն եւ նախարարության վերահսկողության ներքո գտնվող կազմակերպություններ են գործուղվել 17 մասնագետներ։

Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ նրանք հաջողությամբ ներգրավվել են իրականացվող աշխատանքներում եւ իրենց գիտելիքներն ու հմտությունները ներդրել վստահված ոլորտների խնդիրների լուծմանը։
12 սփյուռքահայ մասնագետների ծրագիրը դեռ ընթացքի մեջ է, իսկ 4-ը ծրագրի ավարտից հետո շարունակել են իրենց աշխատանքը տարբեր պաշտոններում։ Մասնավորապես, ծրագրի մասնակիցներից Ռուսաստանից ժամանած Անի Իսպիրյանը ստանձնել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, Հայկ Մարգարյանը Նորամուծությունների եւ ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրենն է, իսկ Լիլիթ Հակոբյանը՝ «Էքսպո-2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի հայաստանյան տաղավարի ղեկավարը։ Կանադահայ Սահակ Մահրեճեանին առաջարկվել է Էկոնոմիկայի նախարարության թվային փոխակերպումների վարչության պետի պաշտոնը, իսկ Սարին Քարաջյանին այլ պատասխանատու աշխատանք է առաջարկվել նախարարությունից դուրս։ 



«իԳործ» ծրագիրը, որը մեկնարկել է 2020 թվականին՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ, նպատակ ունի ներգրավել սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներին նախարարությունների եւ պետական համակարգի կազմակերպությունների աշխատանքներում եւ ուղղել վերջիններիս ներուժը Հայաստանի կառավարության ծրագրերի իրագործմանը։

Այս ծրագրով  Հայաստան են ժամանել եւ արդեն իսկ ավարտել մեկամյա ծրագիրը 50 սփյուռքահայ մասնագետներ աշխարհի 19 երկրներից։ Նրանք աշխարհի լավագույն համալսարանների՝ Հարվարդ, UCLA, MIT, McGill, Sorbonne եւ այլն, շրջանավարտներ են: Նրանցից 14-ը, ծրագրի ավարտից հետո, մշտական աշխատանքի են անցել պետական համակարգում:

Ստորեւ ներկայացված է «իԳործ» ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությունում աշխատանքի անցած սփյուռքահայ բարձրակարգ մասնագետների մասին պատմող ամփոփիչ ֆիլմը (հայերեն՝ անգլերեն եւ ռուսերեն ենթագրերով)։

Դիտում՝ 2462
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW