Անի Իսպիրյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

16.09.2021 | 09:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անի Իսպիրյան #ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Իսպիրյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Նա հայրենիք է վերադարձել «իԳործ» ծրագրի շրջանակում եւ 2020 թվականին աշխատանքի է անցել Էկոնոմիկայի նախարարությունում։

Անի Իսպիրյանը ծնվել է 1992 թվականին Երեւանում։ Գերազանցությամբ ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, ինչպես նաեւ ստաժավորում է անցել Փարիզի կառավարման դպրոցում (Pôle ESG), «Ֆինանսական տնտեսություն» ուղղությամբ։

Աշխատանքային գործունեություն․

2020-2021թթ․՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, փորձագետ («իԳործ» ծրագիր)

2019-2020թթ․՝ ՌԴ նախագահին առընթեր ազգային տնտեսության եւ պետական կառավարման ռուսական ակադեմիա, Մոսկվա, արտաքին կապերի եւ արարողակարգի վարչության փորձագետ

2018-2019թթ․՝ «Մոդուլ» ՍՊԸ շինարարական ընկերություն, Մոսկվա, գործադիր տնօրեն

2014-2018թթ․՝ «Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ «Ցենտր» Դաշնային պետական ունիտար ձեռնարկություն (ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն), Մոսկվա, բիզնես վերլուծաբան, ռազմաարդյունաբերական ոլորտի ներդրումային նախագծերի ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար։
Դիտում՝ 9958

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW