ԱՄՆ-ում գնաճը հասել է 31 տարվա վաղեմության մակարդակին

11.11.2021 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #գնաճ #Ջո Բայդեն
ԱՄՆ Աշխատանքի նախարարության տվյալներով՝ հոկտեմբերին սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 6,2%-ով։

Ինչպես գրում է The Bell-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը, գնաճի այս ցուցանիշը կանխատեսվածից (5,9%) բարձր է, իսկ վերջին անգամ նման աճ գրանցվել է 1990 թվականին։ Սեպտեմբերի նկատմամբ գների աճը հասել է 0,9%-ի՝ կանխատեսվող 0,6%-ի փոխարեն։

Գնաճի շարժիչ ուժն է դարձել էներգակիրների (30%) եւ օգտագործված մեքենաների (26,4%) գների զգալի աճը։ Իսկ պարենային ապրանքների գներն ավելացել 5,3%-ով։

«Այս դինամիկան արտացոլում է գների աճը լայն ճակատում եւ ավելացնում աճող գնաճային ճնշումների վկայությունները, քանի դեռ արտադրողներն ավելացած ծախսերը տեղափոխում են սպառողների վրա»,- նշում է գործակալությունը:

Դաշնային պահուստային համակարգի (FRS) նախագահ Ջերոմ Փաուելը եւ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը շարունակում են մնալ այն կարծիքին, որ գների ճնշումը ժամանակավոր է եւ կապված է համավարակի հետ:



ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին հայտարարել է, որ իր առաջնահերթությունը երկրում գնաճի դեմ պայքարն է։ «Այսօրվա գնաճի հաշվետվությունը վկայում է վերջին մեկ ամսվա ընթացքում գների աճի մասին։ Գնաճը հարվածում է ամերիկացիների գրպանին, եւ իմ ամենակարեւոր առաջնահերթությունն այս միտումի ուղղությունը փոխելն է»,- Բայդենի խոսքերն է մեջբերում Finmarket-ը: Նա նաեւ կոչ է արել Դաշնային առեւտրային հանձնաժողովին շուկայական սպեկուլյացիաների դեպքում միջոցներ կիրառել:
Դիտում՝ 4202
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW