$1․2 տրիլիոն. «նման ներդրումներ լինում են սերունդը մեկ անգամ»

08.11.2021 | 09:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #ենթակառուցվածքի զարգացման ծրագիր #Ջո Բայդեն
ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված երկրի ենթակառուցվածքի զարգացման ավելի քան $1 տրլն ծավալով ծրագիրը հնարավորություն կտա Միացյալ Նահանգներին հաղթելու տնտեսական մրցակցությունը Չինաստանի եւ այլ խոշոր երկրների հետ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։ Նրա խոսքով՝ ծրագիրը նախատեսում է այնպիսի «ներդրումներ, որոնք լինում են սերունդը մեկ անգամ», դրանք թույլ կտան «ստեղծել միլիոնավոր աշխատատեղեր»։ «Դա մեզ հնարավորություն է տալիս հաղթելու 21-րդ դարի տնտեսական մրցակցությունը Չինաստանի եւ այլ խոշոր երկրների, ինչպես նաեւ մնացած աշխարհի հետ»,- համոզված է ԱՄՆ առաջնորդը։

Երկրի ենթակառուցվածքի զարգացման ծրագիրը նոյեմբերի 5-ին հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից։ Օգոստոսին նախաձեռնությունը հավանության էր արժանացել նաեւ Սենատի կողմից։ Սպասվում է, որ Բայդենը մոտ ժամանակում կստորագրի փաստաթուղթը։

Քվեարկությունից առաջ ԱՄՆ առաջնորդը կոչ էր արել կոնգրեսականներին հաստատել ծրագիրը։ Սպիտակ տան տվյալներով՝ Բայդենը մինչեւ ուշ երեկո հեռախոսազրույց է ունեցել կոնգրեսականների հետ՝ քննարկելով նախաձեռնությանը հավանություն տալու կարեւորությունը։

Ծրագիրը նախատեսում է հինգ տարվա ընթացքում ենթակառուցվածքի զարգացման համար դաշնային միջոցներից $550 միլիարդի հատկացում։ Հաստատված ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է $1․2 տրիլիոն։

Նախագիծը, մասնավորապես, նախատեսում է $110 միլիարդի հատկացում կամուրջների եւ ճանապարհների կառուցման, $11 մլրդ՝ տրանսպորտային անվտանգության ծրագրերի համար։ Եվս $39 մլրդ նախատեսվում է ծախսել հասարակական տրանսպորտի արդիականացման վրա, $42 մլրդ՝ նավահանգիստների եւ օդանավակայանների ենթակառուցվածքների զարգացման համար։ $55 մլրդ կուղղվի խմելու ջրի համակարգին, բնակչությանը գերարագ ինտերնետով ապահովելու համար ծրագրում ամրագրված է $65 մլրդ: Իսկ էկոլոգիապես մաքուր էներգիայի ոլորտում նախատեսվում է ներդնել $73 մլրդ։
Դիտում՝ 5580
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW