Նոյեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ The Symphony of Leadership կոնֆերանսը, որը միավորեց ավելի քան 1000 մասնակիցների` տարբեր ընկերությունների առաջնորդներ, բիզնեսմեններ, ինչպես նաեւ առաջնորդման թեմայով հետաքրքրվող այլ անձինք:Կոնֆերանսին ելույթ ունեցան իրենց ոլորտի առաջատար, միջազգային ճանաչում ունեցող խոսնակներ, ովքեր կիսվեցին առաջնորդության մասին իրենց ոչ ստանդարտ եւ թարմ գաղափարներով, ինչպես օրինակ՝ աշխարհահռչակ մաեստրո Իտայ Թալգամը, առաջատար TED խոսնակ Ժոզե Փիրանյանը, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:«Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր առաջնորդներ են իրենց թիմերում, օժտված են առաջնորդման հմտություններով կամ էլ ուզում են զարգացնել այդ հմտությունները: Այս մարդիկ շարունակաբար աշխատում են իրենց գիտելիքների, հմտություններ ու կապերի ընդլայնման ուղղությամբ: Մենք գնահատում ենք ինքնակրթվող մարդկանց եւ, բնականաբար, Evocabank-ը չէր կարող անմասն մնալ այս նախաձեռնությունից: Բացի այդ, վերջին 2 տարիների ընթացքում մարդկային face-to-face շփումն այնքան է քչացել, որ բոլորս մեծագույն հաճույքով ներկա գտնվեցինք The Symphony of Leadership-ի նման մասնագիտական լայնամասշտաբ միջոցառմանը»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը:Կոնֆերանսի ընթացքում Evoca-ն խաղարկեց հանրահայտ MasterClass.com-ի տարեկան բաժանորդագրության 3 փաթեթ: «Evocabank-ն արագ, պարզ եւ նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկն աշխատում է mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր ծառայություն նախագծելիս հաշվի առնելով դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը:Բանկը ձգտում է դառնալ ամենանորարար եւ առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց բանկ այցելելու:Evocabank-ը 5-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Ինչպես նաեւ 2021թ. SME Banking Club բանկերի միջազգային ասոցիացիայի կողմից Բանկն ընդգրկվել է Հայաստանում լավագույն օնլայն բանկերի եռյակում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 1661