09.11.2021թ մինչեւ 30.12.2021թ (ներառյալ) ՎՏԲ-Հայաստան Բանկն անցկացնում է ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի ակցիա՝ առավել շահավետ պայմաններով։ Բանկը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձ հաճախորդներին գրավադնել ոսկի բանկի 67 մասնաճյուղերում եւ ստանալ ՀՀ դրամով վարկ՝ ցածր փաստացի տոկոսադրույքով:Հաճախորդները կարող են մինչեւ դեկտեմբերի 30-ը ներառյալ դիմել բանկի մասնաճյուղեր եւ ստանալ ոսկու գրավադրմամբ վարկեր՝ ՀՀ դրամով տարեկան 8%-ից մինչեւ 13.5% անվանական տոկոսադրույքով, տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է ընդամենը 17%-18.5%: Վարկի մարման ժամկետը 80 օրից մինչեւ 3 տարի է։ Վարկառուն իր հայեցողությամբ կարող է ընտրել վարկի մարման հետեւյալ տարբերակներից մեկը.1. մինչեւ 90 օր ժամկետի դեպքում տոկոսները վճարվում են անմիջապես վարկի տրամադրման պահին, իսկ մնացած տոկոսները վճարվում են վարկի ժամկետի ավարտին` մայր գումարի հետ միասին,2. վարկի ամբողջ ժամկետի համար տոկոսները վճարվում են ամսական, իսկ վարկի մայր գումարը վճարվում է ժամկետի վերջում,3. անուիտետային վճարումներ՝ ըստ ժամանակացույցի:Վարկը տրամադրվում է հաշված րոպեների ընթացքում՝ հենց տեղում՝ ոսկերիչ-գնահատողի կողմից ոսկին գնահատելուց հետո։ Հայտի դիտարկման եւ վարկի սպասարկման վճարներ նախատեսված չեն: Վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի շրջանակներում վարկը տրամադրվում է ոսկու գնահատված արժեքի մինչեւ 150%-ի չափով։«ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին բացառիկ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ստանդարտացված ոսկու ձուլակտորներ վարկով՝ ձեւակերպելով այն որպես գրավ անմիջապես գնման պահին:Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաեւ օգտվել այլ բանկերից եւ վարկային կազմակերպություններից լոմբարդային վարկերի գնման ծառայությունից՝ գրավի գնահատված արժեքից 30%-ով ավելի գումար ստանալու հնարավորությամբ։ Իսկ ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ունեցող վարկառու-հաճախորդներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի չափը մինչեւ 10%»,- ասված է հաղորդագրության մեջ:Ակցիայի պայմանների մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ բանկի մասնաճյուղերում, պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3110