Հայաստանյան ստարտափի մշակած Robin ռոբոտը ներառվել է Time-ի վարկանիշում

10.11.2021 | 20:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Robin ռոբոտ #Time #Կարեն Խաչիկյան
Հայաստանյան Expper Technologies ստարտափի կողմից մշակված Robin ռոբոտը ներառվել է ամերիկյան Time ամսագրի 100 The Best Inventions of 2021 վարկանիշում։

Ամեն տարի TIME-ն ընտրում է այն գյուտերը, որոնք աշխարհը դարձնում են ավելի լավը, խելացի եւ մի փոքր ավելի զվարճալի:

«Երբ Հայաստանի կլինիկայում 8-ամյա թոքաբորբով հիվանդը երկու օր համարյա ոչինչ չէր կերել, բուժանձնակազմը նոր դեմք բերեց նրա սենյակ՝ Robin ռոբոտին: Մոտ 20 րոպե սիրելի կենդանիների մասին խոսելուց եւ I Spy խաղը խաղալուց հետո Ռոբինը հրաժեշտ տվեց՝ խոստանալով վերադառնալ միայն այն դեպքում, եթե հիվանդը խոստանա ուտել: Դե իհարկե, նա սկսեց ուտել:

Խոշոր, կլոր աչքերով եւ կենսուրախ բնավորությամբ Robin-ն արհեստական բանականության վրա հիմնված ուղեկից է, որը նախատեսված է հիվանդանոցներում եւ կլինիկաներում երեխաների անհանգստությունն ու մենակությունը թեթեւացնելու համար: «Նպատակն էր ստեղծել մի տեխնոլոգիա, որը ոչ միայն սարք է, այլ հասակակից եւ ընկեր»,- ասել է ձեռներեց Կարեն Խաչիկյանը՝ Robin-ի հպարտ ծնողը: Ռոբոտը նման է Pixar-ի իրական կերպարին, որը կարող է ճանաչել երեխայի հույզերը եւ արձագանքել՝ հիմնվելով պահպանված հիշողության վրա։ Նա նույնիսկ կարող է պարզ ձեւով բացատրել բժշկական պրոցեդուրաները: Robin-ն օգտագործվում է աշխարհի 12 հաստատություններում, իսկ առաջիկա 12 ամիսների ընթացքում նախատեսվում է  վերջինիս մուտքը ԱՄՆ 100 հաստատություն»,- գրել է Time-ը։
Դիտում՝ 2485
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai