Աշխարհի առաջատար ավտոարտադրողները նախատեսում են մինչեւ 2030 թվականը ծախսել $515 մլրդ էլեկտրամոբիլների եւ մարտկոցների վրա՝ հասնելու տարբեր երկրների կողմից սահմանված ածխածնի արտանետումների կրճատման ավելի խիստ նպատակներին եւ անցնել բացառապես էլեկտրամոբիլների արտադրությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը:Մոտ երեք տարի առաջ նման ներդրումների ծավալն, ըստ գործակալության, գնահատվում էր $300 մլրդ: Այս ոլորտում առաջատարը գերմանական Volkswagen ավտոարտադրողն է, որն առաջիկա տասնամյակում մտադիր է գրեթե $110 մլրդ ծախսել էլեկտրամոբիլների եւ մարտկոցների վրա: Գերմանական ընկերությունների, ներառյալ՝ Daimler-ը եւ BMW-ն, միագումար ծախսերն այս ոլորտում մինչեւ 2030 թվականը կկազմեն $185 մլրդ: Ամերիկյան General Motors եւ Ford Motor հսկաները մինչեւ 2025 թվականը նախատեսում են ծախսել գրեթե $60 մլրդ էլեկտրամոբիլների մշակման եւ արտադրության վրա։ Չինաստանի ավտոմոբիլային ընկերություններն եվրոպացի եւ ամերիկացի գործընկերների աջակցությամբ հայտարարել են առաջիկա տասնամյակում էլեկտրամոբիլներում մինչեւ $100 մլրդ ներդրումների մասին: Այս հարցում հետ են մնում ճապոնական ավտոարտադրողները: Honda-ի, Toyota Motor-ի եւ Nissan-ի համատեղ պարտավորություններն այս ոլորտում հասնում են $40 միլիարդի: 15.03.2021 | 14:31 էլեկտրական ավտոմեքենաների գլոբալ շուկան՝ վերափոխման ճանապարհին Այս տարվա հունիսին Volkswagen-ը հայտարարել էր, որ նախատեսում է մինչեւ 2035 թվականը դադարեցնել ներքին այրման շարժիչներով մեքենաների արտադրությունը Եվրոպայում: Բացի այդ, մինչեւ նշված ժամկետն ընկերությունը մտադիր է այդ տարածաշրջանում ավելացնել էլեկտրամոբիլների մասնաբաժինը վաճառքների ընդհանուր ծավալում մինչեւ 70% եւ ստեղծել Եվրոպայում էլեկտրամոբիլների մարտկոցների արտադրության վեց գործարաններից բաղկացած ցանց:Մի շարք համաշխարհային առաջատար ավտոարտադրողներ արդեն հայտարարել են առաջիկա տարիներին էլեկտրական մեքենաների արտադրությանն անցնելու մասին։ Rolls-Royce-ը մտադիր է մինչեւ 2030 թվականն ամբողջությամբ անցնել էլեկտրամոբիլների արտադրությանը։ Ամերիկյան General Motors ավտոարտադրողն ակնկալում է մինչեւ 2035 թվականն անցնել մեծամասամբ էլեկտրական շարժիչներով մեքենաների արտադրությանը։ Առաջիկա տարիներին բրիտանական ավտոարտադրողները, ինչպիսիք են Jaguar Land Rover-ը, Bentley Motors-ը եւ Mclaren-ը, մտադիր են վերակողմնորոշվել նման ավտոմեքենաների արտադրության ուղղությամբ:Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսմամբ՝ ներկայիս միտումները շարունակվելու դեպքում մինչեւ 2030 թվականն աշխարհի ճանապարհներին էլեկտրական ավտոմեքենաների թիվը, ներառյալ՝ ֆուրգոնները, բեռնատարները եւ ավտոբուսները, կհասնի 145 միլիոնի: Tweet Դիտում՝ 2776