Երեւան /Մեդիամաքս/. Moody’s վարկանիշային գործակալությունը “Արդշինինվեստբանկին”## շնորհել է երկարաժամկետ “Ba1” ու կարճաժամկետ “Not Prime” վարկանիշները` հայկական դրամով ավանդների համար, եւ երկարաժամկետ “Ba3” ու կարճաժամկետ “Not Prime” վարկանիշները` արտարժույթային ավանդների համար:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են բանկի մամլո ծառայությունում, Moody’s-ը “Արդշինինվեստբանկին” շնորհել է նաեւ ֆինանսական կայունության “D-” վարկանիշը (“BFSR”), ինչը պայմանավորված է բանկի աճող կայուն եկամտաբերությամբ եւ ֆինանսական արդյունավետությամբ:“Արդշինինվեստբանկի” վարչության նախագահ Արամ Անդրեասյանը նշել է, որ վարկանիշները բանկին թույլ կտան կապիտալի միջազգային շուկաներից միջոցներ ներգրավել: Tweet Դիտում՝ 5203