Յունիբանկը՝ «Երաժշտության եւ գինու» տոնակատարության գործընկեր
04.11.2021 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Յունիբանկ

Միջոցառման գործընկերն է «Յունիբանկ» ԲԲԸ-ն:
«Այս տոնակատարությունն արդեն դառնում է ազգային գեղեցիկ ավանդույթներից մեկը: Այն մարմնավորում է արժեքներ, որոնցով փառաբանվում է Հայաստանը՝ առատաձեռնություն, հյուրընկալություն, հարգանք խաղողագործության եւ գինեգործության բազմադարյա պատմության եւ մշակույթի հանդեպ, որի ակունքներն ունեն վեցհազարամյա վաղեմություն, եւ ազգային խոհանոցի ավանդույթների հանդեպ հոգածություն: Մենք ուրախ ենք մեր լուման ունենալ նմանատիպ կարեւոր միջոցառման անցկացմանը, որի նպատակն է էթնիկական մշակույթի հանրայնացումը»,- ասել է Յունիբանկի Խորհրդի անդամ Արտեմ Կոնստանդյանը:
«Յունիբանկը երկար տարիներ որպես գործընկեր է հանդես եկել բազմազան մշակութային նախագծերի, եւ մենք հերթական անգամ հաճույքով աջակցում ենք ստեղծագործական հիանալի գաղափարի իրականացմանը: Որակյալ գինու եւ կենդանի երաժշտության բոլոր սիրահարներին սպասում է Voskeni Wines-ը՝ Երգի ու գինու տոնակատարությանը»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
«Միջոցառման մասնակիցներին շատ հետաքրքրություններ են սպասվում: Ցանկացողները կհրավիրվեն շրջայցի Voskeni Wines գինեգործարանում: Համտեսի գոտում հյուրերը կարող են փորձել գինիներ հայկական տեղական խաղողի տեսակներից, տնական պանիրի տեսակներ եւ գյուղատնտեսական այլ ապրանքներ։ Գինով նկարելու վարպետության դասը թույլ կտա բացահայտել ստեղծագործական ունակությունները, իսկ Արարատ լեռան ֆոնին արված լուսանկարները անտարբեր չեն թողնի ոչ ոքու»,- ասված է հաղորդագրության մեջ։
Երաժշտական ծրագիրը ներառում է անմահ դասականներ, մոդայիկ ջազ եւ դիջեյի նվագակցություն։ Ալեքսանդր Սպենդիարյանի դասական գործերը կհնչեն Ա.Խաչատրյան տրիոյի կողմից՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ) եւ Արտյոմ Իոանիսյան (թավջութակ): Իսկ Մադաթ Ավանեսովի ջազային տրիոն հանդիսատեսին կուրախացնի Առնո Բաբաջանյանի երգերի եւ մեղեդիների թեմաներով ջազային ինքնատիպ իմպրովիզացիաներով։
Միջոցառման ծրագրում նախատեսված է տոնական ճաշ, որտեղ հյուրերին կհյուրասիրեն հայկական ավանդական ուտեստներ, որ իդեալական համակցվում են Ոսկենի գինիների հետ։ Միջոցառումն ընտանեկան է. հյուրերը կարող են իրենց հետ բերել երեխաներին, որոնց խաղերով կզբաղեցնի պրոֆեսիոնալ անիմատորը:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: