Ford-ը սկսել է էլեկտրական շարժիչների վաճառք, որպեսզի մեքենաների սեփականատերերը կարողանան իրենց ավտոմեքենան վերածել էլեկտրամոբիլի, հաղորդում է Hightech.fm-ը։Նոր էլեկտրաշարժիչը ստացել է Eluminator e-crate անվանումը, այն զարգացնում է 281 ձիաուժ հզորություն։ Նմանատիպ շարժիչներ արդեն օգտագործվում են Mustang Mach-E GT էլեկտրամոբիլում. մշակողները մասամբ վերազինել են այս շարժիչը:Ընկերությունում հայտարարել են, որ հետագայում հնարավոր կլինի գնել մարտկոցների համակարգեր, շարժիչի կարգավորիչներ եւ այլ բաղադրիչներ: Այս ամենը, ըստ մշակողների, կօգնի մեքենաների սեփականատերերին հեշտացնել ավանդական ավտոմեքենաների վերազինումը:Նոր համակարգը ցուցադրելու համար Ford-ն արտադրել է 1978 թվականի F-100 պիկապի էլեկտրական տարբերակը՝ մեկ օրինակով: Դրանում տեղադրվել են երկու Eluminator e-crate էլեկտրաշարժիչներ, որոնց ընդհանուր հզորությունը 480 ձիաուժ է: Ընկերությունում նշել են, որ պիկապը զանգվածային արտադրություն չի ունենա։Բնութագրերով մեքենան ոչնչով չի զիջում Mustang Mach-E GT-ին. սա Mustang-ի առաջին արտադրական էլեկտրական մեքենայի տարբերակն է:Նոր շարժիչի արժեքը $3900 է։ Tweet Դիտում՝ 4174