Evocabank-ը՝ «Ֆինանսները Այլ կերպ» ինտելեկտուալ խաղի գլխավոր գործընկեր

01.11.2021 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #«Ֆինանսները Այլ կերպ»
Հոկտեմբերի 25-27-ը տեղի է ունեցել «Ֆինանսները Այլ կերպ» սեղանի ինտելեկտուալ խաղի առաջնություն, որը կազմակերպել էր Evocabank-ը՝ The LOFT-ի եւ ԱյլԿերպ-ի հետ համատեղ:

Առաջնությանը մասնակցում էին ՀՀ ութ բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողներ:

«Evoca-ն կարեւորում է երիտասարդների շրջանում ֆինանսական կրթությունը եւ պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ եւ ծրագրեր դրա խթանման համար»,- նշել են բանկում:

Մրցույթին մասնակցում էին հետեւյալ համալսարանները՝

- Երեւանի պետական համալսարան
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
- Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
- Հայաստանի ազգային ագրարային համալսարան
- Հայ-ռուսական համալսարան
- Հայաստանում ֆրանսիական համալսարան
- Հայաստանում ամերիկյան համալսարան։

Առաջնությունը հաղթեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը:
 
«Ֆինանսները Այլ կերպ» խաղը ստեղծվել է ՀՀ Կենտրոնական բանկի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի եւ ԱյլԿերպ-ի համագործակցության արդյունքում՝ ֆինանսական ոլորտին առնչվող բովանդակությամբ։
Դիտում՝ 1720
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW