Երեւան /Մեդիամաքս/. Չնայած Հայաստան ներկրվող բնական գազի գնի սպասվող աճին, 2009 թվականին էլեկտրաէներգիայի սակագների աճ չի սպասվում##, այսօր Երեւանում հայտարարել է “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր մամլո ասուլիսում Եվգենի Գլադունչիկը նշել է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագներն “առանց այդ էլ բարձր են”:“Ներկայումս մեր ընկերության հիմնական խնդիրը բնակիչների համար վտանգ ներկայացնող հին ենթակայանները բնակելի շենքերի սահմաններից դուրս բերելն է”,- ասել է Եվգենի Գլադունչիկը, նշելով, որ այսօր Հայաստանում նման ենթակայանների թիվը 160 է, որոնցից 120-ը գտնվում են Երեւանում:Ընկերության գլխավոր տնօրենի խոսքերով, խնդիրը այն շենքերի բնակիչների դիմադրությունն է, որտեղ տեղակայված են ենթակայանները: “Շատերը կարծում են, որ ենթակայանները դուրս հանելով, մենք վտանգի ենք ենթարկում նրանց կայուն էներգամատակարարումը, ինչը բացարձակապես անհիմն է”,- ասել է Եվգենի Գլադունչիկը:Նա նշել է, որ 2007 թվականին ընկերությունը բնակելի շենքերի բակերից 11 ենթակայան է տեղափոխել, իսկ այս տարի նախատեսվում է այդ թիվը Երեւանում հասցնել 30-ի: Tweet Դիտում՝ 4994