ՀՀ եւ ՌԴ միջեւ այս տարի արձանագրվել է առեւտրաշրջանառության երկնիշ աճ

19.10.2021 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ՌԴ #առեւտրաշրջանառություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 2019 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը գերազանցել է $2 մլրդ-ի շեմը, իսկ այս տարի արդեն արձանագրվել է առեւտրաշրջանառության երկնիշ աճ:

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացման առթիվ ուղերձում նա, մասնավորապես, նշել է.

«Ռուսաստանը ոչ միայն առանցքային դերակատարում ունի մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման հարցում, այլ նաեւ կենտրոնական տեղ եւ դեր ունի մեր երկրի տնտեսության մեջ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերը:

Ռուսաստանը նաեւ առաջատար է Հայաստանում կատարվող ներդրումների առումով եւ բացառիկ դերակատարում ունի մեր երկրի ենթակառույցների զարգացման գործում: Վերջերս կատարված ներդրումներից հարկ է, մասնավորապես, առանձնացնել համավարակի դեմ պայքարի պայմաններում մեր երկրի համար հատկապես կարեւոր  Սպուտնիկ Լայթ պատվաստանյութի թողարկման նպատակով տեխնոլոգիական տրանսֆերի իրականացումը:

Մեզ անհրաժեշտ է կատարելագործել մեր տնտեսական հարաբերություններն այնպես, որ դրանք նպաստեն մեր երկրներում մրցունակ տնտեսությունների զարգացմանը:  Ասվածի համատեքստում կարեւոր ենք համարում մեր տնտեսությունների հետագա մերձեցումն ու փոխադարձ ինտեգրումը, որը պետք է հիմնված լինի ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժի վրա: Եվրասիական տնտեսական միությունը իր հերթին ծառայում է այդ ռազմավարական նպատակին եւ մենք շահագրգռված ենք ամրապնդել այդ կառույցը եւ կատարելագործել նրա ինստիտուտները: Ակնհայտ է նաեւ մեր տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի հրամայականը»:
Դիտում՝ 989
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai